Լրահոս
Օրվա լրահոսը

Հզորացեք իմացությամբ և գիտելիքով, կրթվածությամբ և խելքով, ու դարձրե՛ք ձեզ շրջապատող բազում թերահավատների համար «անհնարին»-ները՝ հնարավոր. Մանե Թանդիլյան

Մարտ 08,2023 16:14

«Ապրելու Երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանի ֆեյսբուքյան գրառումը

Սիրելի՛ կանայք, ձեր ուժը և գեղեցկությունը ձեր խելացիության մեջ է, իսկ համեմված ձեր կանացի հմայքով՝ դուք ուղղակի անպարտելի եք։
Ինչպես ասում էր Մխիթար Գոշը․ «Կրթված կանայք ցանկացած հասարակության համար գանձ են»։

Հզորացեք իմացությամբ և գիտելիքով, կրթվածությամբ և խելքով, ու դարձրե՛ք ձեզ շրջապատող բազում թերահավատների համար «անհնարին»-ները՝ հնարավոր։

Այս խորհրդանշական օրը՝ մարտի 8-ին, երբ շրջապատված կլինեք սիրով և ջերմությամբ, չմոռանաք, որ կանանց ներուժը լիարժեքորեն իրացնելու համար դեռ ճանապարհ ունենք անցնելու միասին՝ խոհեմությամբ և վճռականորեն։

Մաղթում եմ ձեզ ներդաշնակություն և ուժ՝ փոխելու աշխարհը!

Խորին հարգանքով և սիրով՝
Մանե ԹԱՆԴԻԼՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031