Լրահոս
Օրվա լրահոսը

Պոլսո հայոց պատրիարքն այցելել է աղետի գոտի

Մարտ 13,2023 13:12

Ermenihaber. Թուրքիայի Պոլսո հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանն այցելել է երկրաշարժից տուժած շրջաններ։ Նա մարտի 10-ի առավոտյան գավազանակիր Պեդեր Շիրվանի ուղեկցությամբ այցելել է աղետի գոտի: Նախ օդային ճանապարհով հասել Ադանա, ապա այնտեղից ժողովրդի հետ միասին այցելել Հաթայ (Թուրքիայի հարավարևելյան նահանգ):

Պատրիարքն այցի 2-րդ օրը եղել է երկրաշարժի հետևանքով տուժած, Թուրքիայում միակ հայկական գյուղ Վաքըֆլըում և տեղեկացել բնակիչների կարիքների մասին:

Մաշալյանն այցի շրջանակում հանդիպել է Հաթայի նահանգապետ Ռահմի Դողանի և քաղաքապետ Լյուֆթու Սավաշի հետ, ապա եղել Իսքենդերունում և լսել այնտեղ բնակվող հայերի բարձրացրած հարցերն ու գիշերել այնտեղ:

Պոլսո հայոց պատրիարքը եղել է նաև Թուրքիայի Իսքենդերուն քաղաքում գտնվող հայկական Սբ. Քառասուն Մանուկ եկեղեցում, որը երկրաշարժից մեծ վնաս էր կրել։ Մաշալյանը հայտնել է, որ եկեղեցին, ինչպես նաև եկեղեցապատկան գույքը շուտով կվերանորոգվեն:

Մարտի 11-ին Մաշալյանը հանդիպում է ունեցել Իսքենդերունի և Մերսինի ուղղափառ և լատինական կաթոլիկ բնակչության հետ, ինչպես նաև շրջանների հոգևոր առաջնորդների հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031