Լրահոս
Օրվա լրահոսը

Քարեր են նետել Գյումրի-Երևան երթուղիով ընթացող էլեկտրագնացքի վրա

Մարտ 13,2023 15:58 Share
Աջակցեք aravot.am-ին

Մարտի 11-ին չարագործները քարեր են նետել Գյումրի-Երևան երթուղով ընթացող «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության էլեկտրագնացքի վրա՝ ընկերությանը պատճառելով նյութական վնաս:

Միջադեպը տեղի է ունեցել Նորագավիթ-Երևան ուղեմասում։ Քարերից մեկը կոտրել է էլեկտրագնացքի պատուհանը։ Երջանիկ պատահականությամբ լեփ-լեցուն էլեկտրագնացքի ուղևորներից ոչ ոք չի տուժել։ Դեպքի մասին տեղեկացվել են իրավապահ մարմինները։

ՀԿԵ -ն քաղաքացիներին կոչ է անում պատասխանատու վերաբերմունք ցուցաբերել երկաթուղային ենթակառուցվածքի և շարժակազմի նկատմամբ և հիշեցնում է, որ նման խուլիգանական արարքները հղի են ոչ միայն իրավական հետևանքներով դրանց կատարողների համար, այլև վտանգում են ուղևորների կյանքն ու առողջությունը:

Հարավկովկասյան երկաթուղի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: