Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական և ադրբեջանական նոր դիրքերի հեռավորությունը 15 մետր է․ Տեղ գյուղի մոտակայքում զուգահեռ դիրքաշինական աշխատանքներ են ընթանում. «Հետք»

Մարտ 30,2023 23:13

Խախտելով երկկողմ պայմանավորվածությունը՝ երեկ գիշերվանից (մարտի 29) ադրբեջանական կողմը հայկական Տեղ գյուղի  մոտակայքում տեղակայվել է նոր դիրքերում: Ըստ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկկողմ պայմանավորվածության, այս տարվա ապրիլի 1-ին Տեղ և Աղավնո գյուղերի միջնամասում պետք է զուգահեռ նոր դիրքերի տեղակայման աշխատանքներ սկսվեին, բայց ադրբեջանական կողմն անցած գիշերվանից զբաղեցրել է բարենպաստ դիրքեր և ինժեներական աշխատանքներ սկսել։

Այսօր՝ մարտի 30-ին հայկական զինուժը տեղակայվել է նոր դիրքերում և ինժեներական աշխատանքներ է սկսել ադրբեջանական դիրքերին զուգահեռ։ Այս մասին մեզ հետ զրույցում պատմեց դիրքերի ինժեներական աշխատանքներում ներգրավված գյուղացիներից մեկը։

Ըստ մեր զրուցակցի՝ նոր դիրքերը Տեղ գյուղից Ստեփանակերտ տանող ճանապարհին գտնվող նախկին հայկական անցակետի մոտակայքում են։ «Ճանապարհի մի կողմում մենք ենք, մյուսում՝ ադրբեջանցիները, երկու կողմում էլ տեխնիկա է բերվել, ընթանում են դիրքաշինական աշխատանքներ, դիրքերն իրարից 10-15 մետր հեռավորության վրա են»,- ասաց մեր զրուցակիցը։

 

Լուսանկարը՝ «Հետքի»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031