Լրահոս
Օրվա լրահոսը

GRECO-ն առաջընթաց է գրանցել կոռուպցիայի դեմ պայքարում Հայաստանի կատարողականում

Ապրիլ 03,2023 15:00

Եվրոպայի խորհրդի Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների եվրոպական խումբն (GRECO) այսօր հրապարակել է զեկույց Հայաստանի մասին, որում գնահատվում է երկրի առաջընթացը խորհրդարանի, դատավորների և դատախազների վերաբերյալ կոռուպցիայի կանխարգելման Գնահատման չորրորդ փուլի զեկույցում արված առաջարկությունների իրականացման հարցում:

Ըստ զեկույցի՝ Հայաստանի կողմից որոշ քայլեր են ձեռնարկվել չկատարված առաջարկություններն իրականացնելու համար։ 2015թ. տրված 18 հանձնարարականներից 9-ը իրականացվել են բավարար չափով կամ դրանց նկատմամբ բավարար մոտեցում է ցուցաբերվել: Մյուս 9 առաջարկությունները մասամբ են իրականացվել:

Առաջարկություններից մեկը, որն այժմ համարվում է բավարար կերպով իրականացված, համեմատած 2021 թ. համապատասխանության վերջին զեկույցի հետ, վերաբերում է բոլոր դատախազների համար էթիկայի ու վարքագծի և կոռուպցիայի կանխարգելման վերաբերյալ պարտադիր դասընթացին, ինչպես նաև դատախազության շրջանակներում գաղտնի խորհրդատվության տրամադրմանը: GRECO-ն նաև եզրակացրել է, որ խորհրդարանի անդամների, դատավորների և դատախազների նկատմամբ կիրառվող ունեցվածքի հայտարարագրման կանոնների արդյունավետ վերահսկման և կիրարկման վերաբերյալ հանձնարարականի վերաբերյալ բավարար կերպով արձագանք է եղել:
GRECO-ն նշում է, որ Հայաստանի կողմից առաջարկություններին համապատասխանության ներկայիս մակարդակն այլևս «ընդհանուր առմամբ անբավարար» չէ, ինչպես որ 2019 թ. եզրակացության մեջ էր:

GRECO-ն հայաստանյան պատվիրակության ղեկավարին խնդրում է ամենաուշը մինչև 2024թ. մարտի 31-ը ներկայացնել հաշվետվություն չստացված առաջարկությունների իրականացման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների մասին։

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930