«Իմ հանդեպ որևէ քաղաքական կամ այլ բնույթի հարձակում տեղի չի ունեցել: Ցավոք, ստիպված եմ ինքս հերքել իմ մասին պտտվող ստահոդ տեղեկությունը: Ինչ վերաբերում է «տեղեկության» տարածմանը, կարծում եմ, ամենազարմանալին այն է, թե ով ում է ցիտում: Իսկ թե ինչու, ինձ նույնիսկ հետաքրքիր էլ չէ: Լավագույն մաղթանքներս բոլորին»,-հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը։
Նրա այս հայտարարությանը նախորդել էր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գրառումն այն մասին, որ վարչապետի որդին եւս հարձակման է ենթարկվել։

Խորհրդարանում այսօր լրագրողներն Ալեն Սիմոնյանից փորձեցին հետաքրքրվել, թե ինչպես կպարզաբանի այս փաստը։ Նա, սակայն, շտապեց հեռանալ՝ ասելով, որ չի մեկնաբանում։
Կարդացեք նաև
Նկատառմանն ի պատասխան, որ փաստորեն կեղծ տեղեկություն է տարածել, Ալեն Սիմոնյանն ասաց․ «Չեմ մեկնաբանի։ Ուզում ես այլ որակում տուր, չեմ մեկնաբանում։ Որակումները խմբագրիդ կտաս»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ


















































