Լրահոս
Օրվա լրահոսը

«Նիկոլը, Աննան եւ Ավինյանը 5 աստղանի ամենաթանկարժեք հյուրանոցն ունեն Շվեյցարիայում, Նիկոլի կապիտալը այսօր հաշվվում է 4 մլրդ». Գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյան

Ապրիլ 04,2023 20:15

«Մարդ, որի երեսին թուրքերը թքում են արդեն 5 տարի, համարձակվում է թքել իր երկրում իր քաղաքացու երեսին: Սրա մեջ խուլիգանական բոլոր հատկանիշները կան»,- այսօր Ազգային ժողովի մոտ կազմակերպված «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժման ցույցի ժամանակ հայտարարեց շարժման անդամ Սերժ Սրապիոնյանը:

Արդարադատության գեներալ մայոր Թաթուլ Պետրոսյանն էլ հայտարարեց, թե ինքը մշտապես «վեր է կանգնում կնոջը բնութագրել, նկարագրելուց» կամ «կնոջ ասածը մեկնաբանելուց», բայց վարչապետի կինը հասել է սրբություններին. «Ուզում եմ հասկանամ՝ արժանապատվություն ունեցող սպաներ, առաջին տիկին կոչվածն ասում է՝ այն կինը, որը երջանիկ է, ուրեմն նա անառակ է, ո՞նց եք գնահատում սա՝ ծառայելով նրան ու ուղեկցելով, զոնտիկ եք պահում նրա աղջկա վրա: Այս նույն կինն ավելի դաժան հայտարարություն է անում, ասում է՝ ՀՀ բանակում եղել է 11 հազար դասալիք, այսինքն, 11 հազար դավաճան: Դա նշանակում է՝ ամբողջ բանակի 2-ից մեկը դավաճան է: Պարոնայք ոստիկաններ, ձեր ընկերները զոհվել են պատերազմում, ո՞նց եք թույլ տալիս, որ ձեր ընկերներին եւ ձեզ դավաճան համարի մի դավաճանի կին»:

Գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանն էլ իր ելույթում ասաց. «Նիկոլի օրոք ազգի սերուցքն է սպանվել, մի՞թե թույլ կտաք շարունակվի դա: Նիկոլը երկու հզոր բանակ վերացրեց՝ Արցախի, ՀՀ-ի: Հեղինակազրկելով ու սպանելով Մանվել Գրիգորյանի, սպաների, 4 ԳՇ պետ փոխեց՝ հեղինակազրկելով գեներալների, սպաների: Հրամանագրով Արցախի բանակը կազմալուծեցին դավաճան Արայիկի հետ միասին: Մի՞թե Նիկոլին ընտրեցիք, որ 2 տարի ոչ մի զենք չբերի, շարունակի իշխել ու կործանել ձեր բալիկներին: Հայ ժողովուրդ, դու արժանի՞ ես, որ 11 մլրդ դոլար պարտք ունենաս: Միայն Նիկոլի իշխանության օրոք 4 մլրդ 200 մլն արտաքին պարտքն է ավելացել, ո՞ւր են այդ փողերը, չկան, լափել են: Այսօր Նիկոլը, Աննան եւ Ավինյանը 3 խոշոր միկրոշրջան են կառուցում Երեւանում, 5 աստղանի ամենաթանկարժեք հյուրանոցն ունեն Շվեյցարիայում եւ  Նիկոլի կապիտալը այսօր հաշվվում է 4 մլրդ: Մի՞թե, սիրելի ժողովուրդ, քո երեխաների արյան գնով Նիկոլը պետք է այդքան հարստանա»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930