Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանի ուղղությամբ անձրեւանոց նետած կինը Բերձորից տեղահանվածներից է

Ապրիլ 10,2023 19:00

Aravot.am-ի տեղեկություններով՝ այսօր Վայոց Ձորի մարզում  վարչապետի ուղղությամբ անձրեւանոցը նետած կինը Բերձորից  տեղահանված ու այժմ Վայոց Ձորի մարզում վարձով բնակվող  Ն. Ա.-ն է: Նա այժմ ձերբակալված է ու քննչական կոմիտեում է, այս պահին իրավապահները քննարկում են նրա նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը:

Aravot.am-ը զրուցեց Ն. Ա-ի ամուսնու հետ, փորձեցինք պարզել՝ տան խնդի՞րն է կինը փորձել բարձրացնել վարչապետի մոտ, ի պատասխան՝ նրա ամուսինն ասաց. «Թքած ունեմ տան վրա, չէէ, տան հարց չէր, ուղղակի հիմա ժամանակ չունեմ, որ ասեմ, հետո անպայման կասեմ»:

Մեր տեղեկություններով՝ այսօր վարչապետին մոտեցել են նաեւ Բերձորից այլ տեղահանվածներ, որոնք վարձով են բնակվում Վայոց Ձորի մարզում ու տան չլուծված խնդիրն են ներկայացրել  Նիկոլ Փաշինյանին:

Վարչապետին մոտեցած բերձորցիներին Փաշինյանը խոստացել է զբաղվել նրանց բարձրացրած  խնդիրներով: Մեր տեղեկություններով՝ Փաշինյանի ուղղությամբ անձրեւանոց  նետած կինը ոչ էլ փորձել է զրուցել վարչապետի հետ կամ խնդիր բարձրացնել,  պարզապես իր վերաբերմունքը վարչապետին արտահայտել է անձրեւանոց նետելով:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930