Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական կողմի վիրավորների թիվը հասել է 6-ի

Ապրիլ 11,2023 19:40

Aravot.am-ի տեղեկություններով, հակառակորդը շարունակում է կրակել Տեղ համայնքի սահմանում գտնվող հայկական դիրքերի ուղղությամբ։ Չնայած փոխհրաձգության ինտենսիվությունն էականորեն նվազել է, բայց Տեղ համայնքի  բնակիչները ապաստանել են իրենց նկուղներում, ոմանք գյուղի ապաստարանում են։

Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ  իրականացնող ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ:

Այդ ժամին սկած հրետակոծությունը դադարել էր մոտ 40 րոպե անց, բայց 17.30-ին հակառակորդը սկսել էր փոխհրաձգությունը, օգտագործելով ականետային միջոցներ։

Ինչ վերաբերում է վիրավորներին, ապա ըստ Aravot.am-ի աղբյուրների՝ կա 6 վիրավոր, 3 զոհ։ Մարզի բժշկական կենտրոնում 2 վիրավորի արդեն վիրահատել են։ Հիշեցնենք՝ վիրավորների մեջ է նաեւ բանակային հատուկ կորպուսի հրամանատար Արմեն Գյոզալյանը։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930