Լրահոս
Օրվա լրահոսը

«Ունեցանք զոհեր, Ադրբեջանը՝ կրկնակի, բայց, միեւնույնն է, համակեցության բանաձեւը պետք է գտնենք»․ Նիկոլ Փաշինյան

Ապրիլ 12,2023 22:00

«Այո, երեկ միջադեպ է տեղի ունեցել, մենք զոհեր ենք ունեցել, բայց ես միեւնույնն է արձանագրում եմ հետեւյալը՝ զոհեր ունեցել են նաեւ ադրբեջանցիները՝ ավելի շատ, ըստ ամենայնի՝ կրկնակի շատ։ Բայց կապ չունի։ Այսօրվա իրավիճակում մեր ռազմավարական խնդիրն է համակեցության բանաձեւը գտնելը, ուրիշ  տարբերակ չկա»,-ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսօր հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հիշեցնենք, որ Տեղ համայնքում  ադրբեջանական երեկվա սադրանքի հետեւանքով հայկական կողմն ունի չորս զոհ, վեց վիրավոր։

«Որեւէ միջադեպ մեր ռազմավարական նպատակը չի փոխում»,-հավելեց նա։ Նիկոլ Փաշինյանը նաեւ նշեց, որ ընդդիմությունը ժամանակին կանխատեսում էր, թե երկու ամսից ՀՀ-ում սով է լինելու, մինչդեռ գործազրկությունը պատմական ցածր մակարդակի վրա է հիմա։

Մանրամասն՝ տեսանյութում։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930