Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու ցուցադրեցիք, ու տարածեցիք բռնությունը: Նսեմացվածը հանրային հեռուստատեսությունն է. Ժաննա Ալեքսանյան

Նոյեմբեր 16,2026 11:04 Share
Աջակցեք aravot.am-ին

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի ֆեյսբուքյան գրառումը

Հանրայինի եթերում տեղի ունեցած այսպես կոչված քննարկումը Ազգային ժողովի ծեծկռտուքի մինի տարբերակն էր, նույն սցենարով ու նմանությամբ։ Նսեմացնել ու դաս տալ ընդդիմադիր հայացքներ ունեցող Բորիս Մուրազիին։ Նիկոլ Փաշինյանի քարտեզը դոշին փակցրած Հարություն Մկրտչյանը ակնհայտորեն սադրում էր Բորիս Մուրազիին և նա իր նպատակին հասավ։ Բորիսն էլ դուրս եկավ հավասարակշռությունից, չնայած մինչ այդ բազմիցս կոռեկտության կոչեր էր անում։

Էլի ԱԺ-ի ծեծկռտուքի նմանությամբ ԱԱԾ աշխատակիցն էլ ուշացած եկավ տաղավար։ Մեկ տարբերություն, այնուամենայնիվ կար ԱԺ-ի և ՀՀ-ի եթերի միջև։ ԱԺ-ում ծեծկռտուքը տեղի էր ունենում ուղիղ եթերում, իսկ այստեղ հրապարակվել է տեսագրությունը։ Ինչու ցուցադրեցիք, ու տարածեցիք բռնությունը, որն էր սրա նպատակը, եթե ոչ այն ինչի մասին ես գրել եմ վերևում։ Չեմ կարծում, թե հաջողեցիք։ Նսեմացվածը հանրային հեռուստատեսությունն է։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30