Լրահոս
Օրվա լրահոսը

Ալիևի սոցիալական ցանցերի էջերը կիբերհարձակման են ենթարկվել

Նոյեմբեր 16,2026 11:16 Share
Աջակցեք aravot.am-ին

Karabakh Records. Գիշերը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի սոցիալական ցանցերի էջերը ենթարկվել են կիբերհարձակման։ Նրա պաշտոնական էջերում հայտնվել են ընդդիմադիր լրագրողների տեսանյութեր և երկրի իշխանություններին քննադատող հրապարակումներ։

Հրապարակված նյութերի թվում եղել է նաև ընդդիմադիր գործիչ Մեհման Հուսեյնովի տեսանյութը։ Թեև կարճ ժամանակ անց բոլոր հրապարակումները հեռացվել են, Հուսեյնովը հասցրել է պահպանել սքրինշոթերը և հեգնանքով շնորհակալություն հայտնել Ալիևին.

«Շնորհակալություն, պարոն նախագահ։ Դուք Ձեր Twitter-ում կիսվել եք իմ տեսանյութով։ Հենց այսպիսին էլ պետք է լինի ժողովրդի նախագահը»։

Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը հաստատել է կիբերհարձակումների փաստը՝ նշելով, որ համապատասխան կառույցները միջոցներ են ձեռնարկում դրանք կանխելու և հետաքննելու ուղղությամբ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել