Լրահոս
Օրվա լրահոսը

Հանդիպման ընթացքում կարևորվեցին Երևանի և Լիոնի միջև մշակութային՝ հատկապես գրադարանային ոլորտում կապերի ամրապնդման հեռանկարները

Ապրիլ 13,2023 14:35

Ապրիլի 12-ին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում հյուրընկալվեցին Երևանի քույր քաղաք Լիոնից ժամանած պատվիրակության ներկայացուցիչները։ Պատվիրակության կազմում էին Լիոն քաղաքի երրորդ վարչական շրջանի քաղաքապետ Վերոնիկ Դյուբուա Բերտրանը, Լիոնի գրաֆիկական հաղորդակցության թանգարանի տնօրեն Ժոզեֆ Բելետանտը, Լիոնի ժամանակակից արվեստի թանգարանի տնօրեն Իզաբել Բերտոլոտտին և ուրիշներ։ Տնօրեն Ռուզան Տոնոյանը հյուրերի համար շրջայց կազմակերպեց գրադարանի սրահներում, ներկայացրեց 90-ամյա հետագիծ ունեցող գրադարանի պատմությունն ու գործունեության ուղղությունները։ Հանդիպման ընթացքում կարևորվեցին քույր քաղաքների միջև մշակութային` հատկապես գրադարանային ոլորտում կապերի ամրապնդման հեռանկարները։

Պատվիրակության այցը Հայաստան կազմակերպվել է դեռևս 2018թ․ Լիոնի Մետրոպոլի ու Երևան քաղաքի միջև ստորագրված համաձայնագիրը վերակնքելու նախաձեռնության շրջանակներում։ Այդ համաձայնագրի կարևոր բաղադրիչներից են մշակույթի, կրթության ու գիտության ոլորտները, և ներկայում իրականացվող հանդիպումները նախկինում ստանձնած պայմանավորվածությունները թարմացնելու, համագործակցություն շրջանակներն ընդլայնելու նպատակներն են հետապնդում։

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930