Լրահոս
Օրվա լրահոսը

«Դուք ձեր վարչապետի թեկնածուին հարցրե՞լ եք՝ բա ի՞նչ խորհրդատվություն տվիր դու վարչապետին»․ Նիկոլ Փաշինյան

Ապրիլ 18,2023 20:22

«2018թ․-ից հետո ես(թիմակիցներս ասում էին՝ մի արա էդ բանը) ձեր ապագա վարչապետի թեկնածուին նշանակել եմ հանրային խորհրդի նախագահ, որի լիազորություններն էր կառավարությանը խորհուրդ տալ։ Եւ իրենց մի բան եմ հանձնարարել՝ ժողովուրդ ջան, Ղարաբաղի հարցում խնդիր կա, խելք խելքի տվեք եւ մեզ խորհրդատվություն տվեք։ Մենք Ղարաբաղի հարցը ո՞նց լուծենք»,- ԱԺ արտահերթ նիստում այսօր ՀՀ կառավարության ծրագրի կատարման 2022թ․-ի ընթացքի մասին զեկույցի քննարկման ժամանակ դիմելով ընդդիմությանը՝ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Դուք ձեր վարչապետի թեկնածուին հարցրե՞լ եք՝ բա ի՞նչ խորհրդատվություն տվիր դու կառավարությանն ու վարչապետին»,-հարցադրում արեց Նիկոլ Փաշինյանը եւ շարունակեց,-«ի՞նչ է ինձ ասվել հանրային խորհրդից․ բա կլինի՞ բենզինի չեկերը շատ լինեն, բա կլինի՞ ավտոն սենց լինի, կլինի՞ «պագրիշկեն» փոխենք, բա կլինի՞ էս շենքում չնստենք, էն շենքում ավելի հարմար ա․․․»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930