Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի ՄԻՊ-ն առաջարկել է օրենսգրքում փոփոխություններով դիտարկել ամբաստանյալի՝ դատական նիստին տեսահաղորդակցության միջոցների օգտագործմամբ մասնակցելու հնարավորության ստեղծումը

Ապրիլ 19,2023 17:00

2022 թվականի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի կողմից Գորիս-Ստեփանակերտ մայրուղու անօրինական արգելափակման պատճառով ՀՀ քրեակատարողական հիմնարկներում գտնվող ազատությունից զրկված անձանց մասնակցությունն Արցախում դատական նիստերին ապահովելն օբյեկտիվ պատճառներով դարձել է անհնարին, ինչի հետևանքով նշյալ անձինք փաստացի զրկված են քրեական գործով իրենց վերաբերյալ դատական քննությանն Արցախի Հանրապետությունում մասնակցելու հնարավորությունից: Ստեղծված իրավիճակում, նրանց մասնակցության անհնարինությամբ պայմանավորված, դատական նիստերը հետաձգվում են՝ հանգեցնելով այդ անձանց իրավունքների խախտումների։

Այս խնդրի վերաբերյալ սույն անձանց հարազատների և ներկայացուցիչների կողմից բողոքներ են ներկայացվել ԱՀ ՄԻՊ հաստատություն, որի հիմքով Մարդու իրավունքների պաշտպանի կողմից ուսումնասիրության առարկա են դարձել ԼՂՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված՝ դատարանում քրեական գործի քննությանն ամբաստանյալի մասնակցության պարտադիր պահանջի ապահովման հետ կապված խնդիրները:

Հաշվի առնելով, որ դատական քննությանը մասնակցելն ամբաստանյալի հիմնական դատավարական իրավունքներից է, որով ապահովվում է նաև մի շարք այլ դատավարական իրավունքների իրականացումը՝ Պաշտպանի կողմից առաջարկ է ներկայացվել պետական լիազոր մարմիններին՝ ԼՂՀ քրեական դատավարության օրենսգրքում իրականացնել համապատասխան փոփոխություններ և լրացումներ՝ դիտարկելով տեսահաղորդակցության տեխնիկական միջոցների օգտագործմամբ դատական նիստին ամբաստանյալի մասնակցության օրենսդրական հնարավորության ստեղծումը ` որպես խնդրի հնարավոր կարգավորման տարբերակ։

Արցախի Մարդու իրավունքների պաշտպան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930