Լրահոս
Օրվա լրահոսը

«Ումի՞ց է ինքնորոշվել Արցախը»․ անվճար խորհրդատվություն Գեղամ Մանուկյանից՝ Նիկոլ Փաշինյանին

Ապրիլ 21,2023 15:56

ԱԺ արտահերթ նիստում կառավարության ծրագրի կատարման 2022թ․-ի ընթացքի մասին զեկույցի  քննարկման ժամանակ այսօր «Հայաստան» խմբակցությունից Գեղամ Մանուկյանն ամբիոնին մոտենալով հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանի համար տպել է բոլոր այն փաստաթղթերը, որոնք պատասխանում են Փաշինյանի բարձրաձայնած հարցադրմանը՝ ումի՞ց է ինքնորոշվել Արցախը։

Փաստաթղթերն ընթերցելուց հետո Գեղամ Մանուկյանը մեջբերեց նաեւ Նիկոլ Փաշինյանի հին հոդվածներից մեկը։ Ապա ԱԺ նախագահությանը տվեց այդ թղթերը ու խնդրեց փոխանցել Փաշինյանին ու սկզբից հաշվարկել իր ելույթի ժամանակը։ Ալեն Սիմոնյանը զարմացավ՝ նորի՞ց։ «Դա ելույթս չէր, դա անվճար խորհրդատվություն էր»,-բացատրեց Գեղամ Մանուկյանը։

Այնուհետեւ Գեղամ Մանուկյանն ասաց, որ Նիկոլ Փաշինյանը պատերազմի եւ պարտության համար միշտ մեղավորներ է փնտրում, բայց մի բան է ակնհայտ․ «Ինչքան էլ մեղադրեք՝ պատմության մեջ հիշվելու է այս ժամանակաշրջանը որպես Նիկոլ Փաշինյանի դավաճանության շրջան»։

 Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930