Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՂ-ում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարը փոխվեց. ՌԴ ՊՆ-ն հաստատեց. «Sputnik Արմենիա»

Ապրիլ 26,2023 21:21

«Sputnik Արմենիա». Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունում փոփոխություններ են տեղի ունեցել։

Գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովն ազատվել է Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարի պաշտոնից: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը: Նրան այդ պաշտոնում ապրիլի 25-ից փոխարինել է գեներալ-գնդապետ Ալեքսանդր Լենցովը, որը մինչ այդ զբաղեցնում էր պաշտպանության նախարարի խորհրդականի պաշտոնը։

Գեներալը հրամանատարական պաշտոններ է զբաղեցրել ՌԴ զինված ուժերում, եղել է ցամաքային զորքերի հրամանատարի տեղակալ, օդադեսանտային զորքերի հրամանատարի տեղակալ: 2020թ. հուլիսից եղել է նախարարի խորհրդական:

Մասնակցել Է Չեչնիայի առաջին և երկրորդ պատերազմների մարտական գործողություններին, Սիրիայում Ռուսաստանի ռազմական գործողությանը։

2014թ.-ին ստացել է գեներալ-գնդապետի զինվորական կոչում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930