Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանը և «Էյր Արաբիա»-ի գլխավոր գործադիր տնօրենը քննարկել են «Ֆլայ Արնա»-ի զարգացման հեռանկարները

Ապրիլ 27,2023 17:23

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Էյր Արաբիա ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ադել Ալ Ալիին:

Վարչապետը կարևորել է ՀՀ կառավարության և Էյր Արաբիա ընկերության միջև՝ քաղաքացիական ավիացիայի բնագավառում ծավալված գործընկերությունը, որի շրջանակում ստեղծվել և արդյունավետ գործում է Ֆլայ Արնա ավիաընկերությունը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանի կառավարությունը հետաքրքրված է փոխշահավետ գործակցության հետագա խորացմամբ:

Էյր Արաբիա ընկերության գլխավոր գործադիր տնօրենը, գոհունակություն հայտնելով Հայաստանի հետ համագործակցության կապակցությամբ, նշել է, որ այն զարգանալու մեծ ներուժ ունի: Նա Էյր Արաբիա ընկերության պատրաստակամությունն է հայտնել՝ շարունակելու և ընդլայնելու համատեղ ծրագրերը:

Կողմերը քննարկել են Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) և Էյր Արաբիա խմբի համատեղ ձեռնարկություն հանդիսացող՝ Ֆլայ Արնա ավիաընկերության զարգացման հեռանկարները: Քաղաքացիական ավիացիայի հզորացման և զբոսաշրջային հոսքերի ավելացման համատեքստում անդրադարձ է եղել ուղևորափոխադրումների ծավալի ավելացմանը, սպասարկման որակի շարունակական բարելավմանը, չվերթների աշխարհագրության ընդլայնմանը վերաբերող և այլ հարցերի:

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930