Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆիզկուլտ ինստիտուտի ռեկտորը փաստաթո՞ւղթ է կեղծել. ահազանգ ոստիկանությանը

Ապրիլ 29,2023 17:34

Aravot.am-ի տեղեկություններով, ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային վարչության Սիսիանի քննչական բաժնում քրեական վարույթ է նախաձեռնվել «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամի ռեկտոր Դ․Խ.-ի դեմ։ Դ․Խ․-ն, լինելով պաշտոնատար անձ, պաշտոնական շրջանառության ենթակա փաստաթղթի մեջ ավելացրել է կեղծ տեղեկություններ՝ կազմելով կեղծ փաստաթուղթ։ Մասնավորապես, ռեկտորը Սիսիանի շախմատի դպրոցի տնօրեն Ա․Վ․-ին տվել է տեղեկանք, որ վերջինս 2006թ.-ին ընդունվել եւ 2010թ. ավարտել է «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամը «Ֆիզիկական կուլտուրա եւ սպորտ» մասնագիտությամբ, ում շնորհվել է «Ֆիզիկական կուլտուրայի ուսուցչի, շախմատի մարզչի» բակալավրի աստիճան։ Սակայն պարզվում է, որ Ա․Վ․-ն չի ավարտել ինստիտուտը, քանի որ տեղեկանքը տրամադրելու պահին ունեցել է չհանձնված պետական քննություն։

Aravot.am-ը պատրաստ է ներկայացնել նաեւ «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամի պաշտոնական պարզաբանումը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930