Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր եկեղեցականները Դադիվանքում շարունակում են իրենց հոգևոր ծառայությունը». Մայր Աթոռ

Մայիս 02,2023 17:26

«Մեր եկեղեցականները Դադիվանքում շարունակում են իրենց հոգևոր ծառայությունը` շնորհիվ ռուս խաղաղապահների երախտարժան առաքելության, որով ապահովվում է վանքի անվտանգությունը»,- Aravot.am-ին փոխանցեցին Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից:

Հիշեցնենք, որ Բաքվից այսօր պահանջ է հնչել, որպեսզի հայ վանականները լքեն Դադիվանքը: «Հայ վանականները պետք է լքեն Խուդավենգի վանքը (Ադրբեջանում այսպես են անվանում Դադիվանքը)»,- APA-ին ասել է Կրոնական կազմակերպությունների հետ աշխատանքի պետական ​​կոմիտեի նախագահ Մուբարիզ Գուրբանլին։ Նախագահն ասել է, որ «հայերը ոչ մի կապ չունեն այս վանքի հետ», քանի որ այն «այն պատկանում է կովկասյան Ալբանիային, եւ վաղ թե ուշ այն վերահսկվելու է ալբանա-ուդիական կրոնական համայնքի կողմից»։

«Ինչ վերաբերում է Դադիվանքի աղվանական լինելու կեղծ պնդումներին, ապա պատմական անհերքելի փաստ է, որ վանքն ի սկզբանե եղել է հայկական և որևէ առնչություն չի ունեցել Աղվանից եկեղեցու հետ, առավել ևս այսօրվա նորահայտ աղվանա-ուդիական կրոնական համայնքի հետ»,- փոխանցում են Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031