«Հրապարակի» զրուցակիցն Արցախի «Արդարություն» կուսակցության համահիմնադիր Հակոբ Հակոբյանն է:
– Այդ բանակցություններից առհասարակ Դուք ի՞նչ սպասելիքներ ունեք` դրական եւ բացասական առումներով:
– Որեւէ դրական սպասելիք չկա: Բազմիցս ասել ենք, որ Հայաստանի օրվա իշխանությունները, ցավոք, բանակցություններում որեւէ բեկում չեն կարող մտցնել, քանի դեռ նրանք բանակցության առարկայից չեն դարձել բանակցող կողմ:
– Այս պարագայում ի՞նչ լուծում կարող է ստանալ Արցախը: Ի՞նչ ճակատագրի է արժանանալու բլոկադայի մեջ հայտնված երկիրը:
Կարդացեք նաև
– Արցախի ճակատագիրը որոշելու է Արցախում ապրող հայը: Որեւէ այլ մեկը, ոչ մի իշխանություն եւ իշխանավոր չեն կարող մեր փոխարեն որոշել: Իհարկե, նահանջներ, վնասներ ու պարտություններ կարող են լինել, սակայն Արցախի հարցը չի կարող մեկընդմիշտ փակվել, քանի դեռ այստեղ ապրում է գոնե մեկ հայ: Ես այս առումով լավատեսական եմ տրամադրված: Արցախում ապրող հայերը թույլ չեն տալու Արցախի հարցը փակել: Ալիեւի այն հոխորտանքը, թե Լեռնային Ղարաբաղի հարց չկա, բացարձակապես չի համապատասխանում իրականությանը:
– Ասում եք, որ արցախահայությունը որեւէ մեկին թույլ չի տա ի վնաս Արցախի որոշումներ կայացնել: Հետաքրքիր է` ի՞նչ կարող եք անել այդ առումով:
– Արցախահայությունն իր ղեկավարության հետ մեկտեղ պետք է հանդես գա որպես հակամարտության կողմ եւ կարողանա պաշտպանել իր իրավունքները՝ օգտագործելով բոլոր տեսակի գործիքակազմերը:
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:


















































