Լրահոս
Օրվա լրահոսը

Վրթանես քահանա Բաղալյան. «Եկեղեցու պատմությունը» դպրոցից հանելով՝ ԿԳՄՍՆ-ն պատվեր է կատարում. «Ազգ»

Մայիս 05,2023 11:31 Share

Այս տարվա սեպտեմբերից «Եկեղեցու պատմություն առարկան» նոր ձեւով կդասավանդվի: ԿԳՄՍ նախարարության որոշմամբ՝ դպրոցը պետք է որոշի՝ այժմ գործող մոդելո՞վ շարունակել ուսուցանել առարկան, թե՞, այնուամենայնիվ, նախարարության կողմից մշակված նոր չափորոշիչներով առաջնորդվել:

Բյուրականի սուրբ Հովհաննես եկեղեցու հոգեւոր հովիվ տեր Վրթանես քահանա Բաղալյանը ներքին համոզում ունի, որ առարկան դպրոցական ծրագրերից հանելով՝ նախարարությունը պատվեր է կատարում: Թե ինչ պատվերի մասին է խոսում, հոգեւորականը չի ցանկանում մանրամասնել, համենայնդեպս, ընգծում է, որ առարկայի կարեւոր՝ բարոյաբանական հարցերն են, որ դուրս են մնում: «Ազգ»-ի հետ զրույցում նշում է՝ եթե «Եկեղեցու պատմության» չոր, թվագրական տվյալներն իսկապես «Պատմության» մեջ են ներառվել, ապա հոգեւոր արժեքների, խրատական ու բարոյական բնույթի  ուսուցողական նյութերն առհասարակ դուրս են մղվել:

Առարկայի ճակատագիրը որոշելիս, ըստ տեր Վրթանեսի, ԿԳՄՍ-ն համապարփակ ու լուրջ քննարկումներ չի անցկացրել, միանձնյա, առանց հասարակության կարծիքն իմանալու է որոշել, թե ինչ կարելի է անել առարկայի հետ: «Մեր հասարակությունն, այո, տարբեր հարցերի շուրջը տարակարծիք է, բայց այս հարցի մասով, հաստատ, մարդկանց ավելի քան 50 տոկոսը կողմ է, որ առարկան շարունակվի դասավանդվել: Հասարակությունը, գուցե, շատ ավելի միասնական տեսակետ ունի ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին պաշտոնանկ անելու, բայց ոչ առարկան դպրոցական ծրագրից հանելու հարցում»,- ամփոփում է մեր զրուցակիցը»:

Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031