Լրահոս
Օրվա լրահոսը

Ամենակարևոր ռեսուրսը ժամանակն է, և այն պետք է արդյունավետ օգտագործել՝  լինելով հնարավորինս պահանջկոտ կրթության որակի հանդեպ. Ժաննա Անդրեասյան

Նոյեմբեր 17,2026 17:14 Share
Աջակցեք aravot.am-ին

Ուսանողների միջազգային օրվա առիթով ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր Երևանի պետական համալսարանում հանդիպել է ուսանողների հետ՝ շնորհավորելու տոնի կապակցությամբ և քննարկելու նրանց հուզող հարցերը:

Հանդիպմանը ներկա են եղել Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի  պարտականությունները կատարող Լիլիթ Մկրտչյանը, ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, դասախոսներ, ուսանողներ:

«Այսպիսի օրերը ոչ միայն միմյանց շնորհավորելու առիթ են, այլև հնարավորություն՝ խոսելու այն հարցերից, որոնք հուզում են Հայաստանի տարբեր բուհերում սովորող ուսանողներին: Ամենակարևոր ռեսուրսը ժամանակն է, և այն պետք է արդյունավետ օգտագործել՝  լինելով հնարավորինս պահանջկոտ կրթության որակի հանդեպ»,- դիմելով ուսանողներին՝ ասել է նախարարը:

Նրա ընդգծմամբ՝ ուսանողների ամբողջական ներգրավվածությունը կրթության գործընթացին պետք է լինի ազդակ կրթությունը կազմակերպող բոլոր կառույցների և պատասխանատուների համար՝ իրականությունից չկտրվելու և կրթության որակը շարունակաբար բարելավելու առումով: Նախարարը շեշտել է, որ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքը հնարավորություն է տալիս ուսանողական միությունների ձևաչափով համախմբվել և ներկայացնել սեփական շահերը,  ինչպես նաև ուսանողական կյանքն ու փորձառությունը դարձնել ավելի բովանդակալից:

Ուսանողներից մեկի հարցին ի պատասխան՝ նախարարն անդրադարձել է ակադեմիական քաղաքի կառուցման ընթացքին. ««Ակադեմիական քաղաք» ծրագրի իրականացման առաջին փուլի շրջանակում 2027 թվականից նախատեսվում է մեկնարկել 3600 ուսանողի համար ժամանակակից և հարմարավետ բնակելի ենթակառուցվածքների ստեղծման աշխատանքները։ Զուգահեռաբար կընթանան նաև տեխնոլոգիական կլաստերի ստեղծման և անհրաժեշտ ինժեներական ենթակառուցվածքների ապահովման գործընթացները։ Այս առիթով այսօր նաև հուշագիր է ստորագրվելու Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի հետ»:

Ամփոփելով խոսքը՝ նախարարը շնորհավորել է ուսանողներին տոնի կապակցությամբ, մաղթել հետևողականություն՝ իրենց առջև դրված խնդիրները բարձրացնելու և կրթական իրավունքները լիարժեք իրացնելու հարցում:

Հանդիպման ընթացքում նախարարը պատասխանել է ուսանողների տարաբնույթ հարցերին, որոնք վերաբերել են բակալավրիատում և մագիստրատուրայում անվճար տեղերի ավելացմանը, տարկետման հնարավորություններին, ակադեմիական ազատությանը, ուսումնառությունն աշխատանքի հետ համատեղելու ձևաչափերին, փորձնակների ինստիտուտի ներդրման արդյունավետությանը, PISA-ի արդյունքների բարելավմանը, հանրակրթության ոլորտում նոր չափորոշիչների ներդրմանը, ընդունելության համակարգի փոփոխությանը և այլն:

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30