Լրահոս
Օրվա լրահոսը

«Միայն մեկ անգամ» սկզբունքով տվյալների քաղաքականությանը հետևելու վերաբերյալ որոշում է կայացվել

Մայիս 05,2023 22:44 Share

Որպես երկրի գլխավոր տեղեկատվական համակարգող՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ կայացել է Տեղեկատվական համակարգերի կառավարման խորհրդի հերթական նիստը:

Նիստի շրջանակներում ներկայացվել են արդարադատության, առողջապահության, ընտրական համակարգի, սփյուռքի հարցերի, քաղաքաշինության ոլորտներում թվայնացման ընթացիկ ծրագրերը։ Ծավալուն քննարկումների ընթացքում շեշտադրվել է պետության կողմից մատուցվող թվային ծառայությունները քաղաքացու և բիզնեսի փորձառության ու կյանքի իրավիճակների տեսանկյունից դիտարկելու անհրաժեշտությունը՝ ապահովելով պետության կողմից քաղաքացիակենտրոն ծառայություններ մատուցելու Կառավարության հանձնառությունը։

Նիստի ավարտին կոնկրետ ծրագրերի հետ կապված կայացվել են որոշումներ, այդ թվում «միայն մեկ անգամ» սկզբունքով տվյալների քաղաքականությանը հետևելու, տեղեկատվական համակարգերի փոխգործելիության, տվյալների ենթակառուցվածքների ու կիբեռանվտանգության հարցերի, ծառայությունների մատուցման քաղաքականության ու բիզնես գործընթացների վերլուծության անհրաժեշտության հետ կապված։

Ամրագրվել են նաև պայմանավորվածություններ հաջորդ նիստի անցկացման վերաբերյալ:

ՀՀ կառավարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031