Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Կոտայքի մարզի դատախազներից մեկը ոչ սթափ վիճակում ավտովթարի հեղինակ՝ կառավարության շենքի մոտ. կան վիրավորներ. Shamshyan.com

Մայիս 09,2023 11:55

Shamshyan.com. Այսօր՝ մայիսի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։10-ի սահմաններում Վայոց Ձորի մարզի բնակիչ 26-ամյա Արման Մաթևոսյանը իր վարած Tesla մակնիշի 04 SO 001 համարանիշի ավտոմեքենայով Տիգրան Մեծի պողոտայի թիվ 1 հասցեի մոտ բախվել է ծառին, առաջ ընթացել և բախվել 36-ամյա Գևորգ Գալստյանին պատկանող, կայանված վիճակում գտնվող Mitsubishi մակնիշի ավտոմեքենային, և առաջ ընթանալով, հայտնվել ՀՀ կառավարության անցագրային կետի մոտ, մասամբ՝ հետիոտնի համար նախատեսված վայրում։

Վթարի հետևանքով Tesla-ի ուղևորներ՝ ՌԴ քաղաքացիներ Անաստասիա Պավլիցկայան և Ռաիսա Նիկոլինան բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։

Դեպքի վայրում մի տղամարդ փորձում էր պարեկներին համոզել, որ վարորդը ինքն է եղել, սակայն կարճ ժամանակում պարեկները պարզեցին, որ այդ տղամարդը ստում է։ Տեղում պարզվեց նաև, որ կեղծ վարորդ ներկայացածը Tesla-ի վարորդի հայրն է՝ 50-ամյա Արսեն Մաթևոսյանը։

Տեղում պարեկները մի քանի ժամ փորձում էին Tesla-ի վարորդին սթափության փորձաքննության ենթարկել, սակայն նա անընդհատ ասում էր, թե՝ վատ է զգում, ի վիճակի չէ, և պահանջում էր շտապօգնություն։ 2 անգամ պարեկները նրա համար շտապօգնություն կանչեցին, 2 անգամ էլ նա հրաժարվեց անգամ մոտենալ բժիշկներին։

Ժամեր անց վարորդը ենթարկվեց սթափության փորձաքննության, պարզվեց, որ նա եղել է ոչ սթափ։

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Tesla-ի վարորդ Ա․ Մաթևոսյանը աշխատում է ՀՀ գլխավոր դատախազության Կոտայքի մարզի դատախազությունում որպես դատախազ։

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031