Լրահոս
Օրվա լրահոսը

«Երգով ու սիրով» երգչախմբային փառատոնն այս անգամ հնարավոր չեղավ անցկացնել Արցախում

Մայիս 12,2023 13:04

«Կոմիտաս փառատոն» երաժշտական ՀԿ-ի նախաձեռնությամբ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ,  մայիսի 5-11-ը անցկացվեց «Երգով ու սիրով» երգչախմբային փառատոնը:

Փառատոնին մասնակցում են Սիսիան, Գորիս, Կապան, Քաջարան, Տաթև, Խնձորեսկ և Շինուհայր գյուղերում գործող 10 երգչախմբեր։ Փառատոնի պատվավոր հյուրը «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբն էր:

«Երգով ու սիրով» փառատոնի նպատակն է զարգացնել մանկապատանեկան երգչախմբային արվեստը Սյունիքի մարզում, խթանել նոր երգչախմբերի ստեղծմանը, կատարելագործել գործող երգչախմբերի մասնագիտական հմտությունները:

Մայիսի 6-ին Կապանի արվեստի պետական քոլեջի Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային դահլիճում տեղի ունեցավ «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի մենահամերգը:

Մայիսի 8-ին Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի մշակույթի պալատի դահլիճում տեղի ունեցավ «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի մենահամերգը:

Մայիսի 9-ին Կապանի արվեստի պետական քոլեջի Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային դահլիճում տեղի ունեցավ «Երգով ու սիրով» երգչախմբային փառատոնի գլխավոր համերգը` Սյունիքի 10 երգչախմբերի մասնակցությամբ: Կապանի երաժշտական ուսումնարանի դահլիճի բեմում էին սյունյաց աշխարհի երգչախմբերը՝ Գորիսի թիվ 1, Կապանի թիվ 1, Կապանի թիվ 2, Կապանի թիվ 3, Կապանի արվեստի մանկական, Սիսիանի, Խնձորեսկի, Շինուհայրի երաժշտական դպրոցների, Տաթևի «Զանգակներ», Կապանի արվեստի պետական քոլեջի երգչախմբերը, «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը և այլն:

Ամեն տարի Արցախում և Սյունիքում անցկացվող փառատոնը չնայած այս անգամ հնարավոր չեղավ անցկացնել Արցախում, սակայն Արցախի Մարտունու Արամ Խաչատրյանի անվան արվեստի դպրոցի տնօրեն Ալվինա Բաղդասարյանը և դպրոցի երգչախումբը, խմբավար Զարինե Մուսայելյանի ղեկավարությամբ, խորհրդանշական մասնակցության ձև գտան «Երգով ու սիրով» -ին՝ հուզիչ տեսաուղերձ հղելով փառատոնի մասնակից երգչախմբերին։ Տեսաուղերձը մայիսի 9-ի՝ փառատոնի կենտրոնական համերգի ընթացքում հնչեցվեց մեծ տեսապատկերի տեսքով և անչափ ջերմ արձագանք գտավ ունկնդրի և մասնակից խմբերի կողմից։

Մայիսի 10-ին Գորիսի պետական դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի մենահամերգը:

Հայաստանի փոքրիկ երգիչներ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031