Լրահոս
Օրվա լրահոսը

«Սեւանա լճի տարածքում մեր պարեկներն այնքան պատրաստված պետք է լինեն, որ փախնելուց մարդկանց վրայով չփախնեն»․ Անդրանիկ Քոչարյան

Մայիս 15,2023 12:41

Ազգային ժողովի Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Ոստիկանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը դիմեց հարակից զեկուցող ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանին։ «Պարզ է, չէ՞, որ ջրային պարեկային ծառայության ներդրումից հետո, երբ անմիջապես անցնեն գործի, հսկայական բարդություններ են լինելու։ Սեւանա լճի վրա, լճի կողքերը բոլորը սովոր են ինչ ուզեն՝ անեն, ում վրայով ուզեն՝ քշեն, ոչ մի կարգ ու կանոն չկա։ Մեր պարեկներն այնքան պատրաստված պետք է լինեն, եւ տեխնիկան այնքան լավը պետք է լինի, որ չկարողանան փախնելուց մարդկանց վրայով փախնել, որովհետեւ այնտեղ բոլորը հանգստացողներ են։ Այստեղ շատ բարդ խնդիրներ են, եւ դրանք կարգավորելու ընթացքում պարեկները նաեւ դառնալու են բոլորի՝ այդ հաբռգածների աչքի փուշը։ Այսինքն՝ կանխարգելիչ գործողություններ պետք է սեզոնային հանգիստը սկսելուց առաջ անել։ Ծառայության ընթացքում միանգամից առնչվելու են հանրային բախման հետ, սկսելու են պարեկներին վարկաբեկել, վայ, սրանք եկան նորից, չեն թողնում մարդ հանգստանա, մի կտոր հաց ուտենք, բա խորովածը կերանք, օղի չխմե՞նք, բա օղին խմենք, ջուրը չմտնե՞նք խեղդվենք»,- ասաց Քոչարյանը։

Ի պատասխան՝ Արմեն Խաչատրյանն ասաց․ «Միջավայրը, որտեղ պետք է իրականացվի պարեկային ծառայության այս ստորաբաժանումը, բավական բարդ է եւ տարբերվում է այն միջավայրից, որտեղ ոստիկանության բոլոր ծառայողներն են իրականացնում ծառայություն։ Հանգստի սեզոնին նաեւ բավական մեծ են հանցագործություններին եւ իրավախախտումներին նպաստող պայմանները՝ ոգելից խմիչքների օգտագործում, զվարճանքներ։ Ես կարծում եմ՝ լուծումը հետեւյալն է լինելու՝ ամենաառաջինը, ֆիզիկական պատրաստվածություն, որի մեջ մտնում է ֆիզիկական եւ ինտելեկտուալ պատրաստությունը։ Երկրորդը, ամենակարեւոր կոմպոնենտներից է տեխնիկական հագեցվածությունը։ Նրանք պետք է ունենան եւ համապատասխան տեսախցիկներ, եւ կարողանան ձայնագրել, եւ դրանք ամրագրել որպես քրեական կամ վարչական գործի նյութ»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031