Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄ-ն շարունակում է ներգրավվածությունը Հարավային Կովկասում կայուն խաղաղության և անվտանգության հարցում. Բորել

Մայիս 16,2023 11:17

ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր հանձնակատար Ջոզեպ Բորելը դրական է արտահայտվել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպման մասին:

«Լավ [մտքերի] փոխանակում ունեցա արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Ողջունել եմ ԵՄ խորհրդի նախագահի հյուրընկալած եռակողմ հանդիպումների վերսկսումը:

Քննարկել ենք դրա արդյունքներն ու առաջընթացը և մտքեր ենք փոխանակել ԵՄ-Ադրբեջան հարաբերությունների վերաբերյալ: ԵՄ-ն շարունակում է ներգրավվածությունը Հարավային Կովկասում կայուն խաղաղության և անվտանգության հարցում»,- գրել է Բորելը Twitter-ի իր միկրոբլոգում:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031