Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկնարկել է հանրային մուլտիպլեքսում սփռվող հեռուստաալիքների վերադասավորման գործընթացը

Մայիս 16,2023 18:11

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲ ընկերությունը տեղեկացնում է, որ «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ Օրենքում կատարված փոփոխությունների համաձայն 2023 թվականի մայիսի 13-ից մեկնարկել է հանրային մուլտիպլեքսում սփռվող հեռուստաալիքների վերադասավորման գործընթացը, որը նախատեսվում է ավարտել սույն թվականի հունիսի 6-ին։

Հունիսի 6-ից հետո հնարավոր է անհրաժեշտություն առաջանա Ձեր հեռուստատեսային ընդունիչ սարքերում կատարել լրացուցիչ վերահամալարում։ Հեռուստաալիքների նոր դասավորությանը կարող եք ծանոթանալ www.tna.am կայքում կամ ընկերության ֆեյսբուքյան էջում։

Ելնելով օրենքի պահանջներից, հեռուստաալիքների վերադասավորումն իրականացվելու է հետևյալ հերթականությամբ.

Մայրաքաղաքում.

  • «ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԱԼԻՔ» ծրագիր
  • «ՇՈՂԱԿԱԹ» ծրագիր
  • «ԱՐՄԵՆԻԱ ԹԻ ՎԻ» ծրագիր
  • «ՇԱՆԹ» ծրագիր
  • «Ա-ԹԻՎԻ» ծրագիր
  • «ԿԵՆՏՐՈՆ» ծրագիր
  • ազատ սլոթ (ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ)-
  • «ՖՐԻ ՆՅՈՒԶ» ծրագիր
  • «ՆՈՒՌ» ծրագիր
  • «ԲՈՒՆ ԹԻ ՎԻ» ծրագիր
  • «ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ» ծրագիր
  • «5-ՐԴ ԱԼԻՔ» ծրագիր
  • «21 ԹԻՎԻ» ծրագիր
  • «ԱՌԱՋԻՆԻ ԼՐԱՏՎԱԿԱՆ ԱԼԻՔ» ծրագիր
  • «ՌՏՌ – ՊԼԱՆԵՏԱ» ծրագիր
  • «ՌՈՍԻՅԱ-Կ» ծրագիր
  • «ՄԻՐ» ծրագիր
  • «ԱՌԱՋԻՆ ԱԼԻՔ. ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՑԱՆՑ» ծրագիր

ՀՀ մարզերում.

  • «ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԱԼԻՔ» ծրագիր
  • «ՇՈՂԱԿԱԹ» ծրագիր
  • «ԱՐՄԵՆԻԱ  ԹԻ ՎԻ» ծրագիր
  • «ՇԱՆԹ» ծրագիր
  • «Ա-ԹԻՎԻ» ծրագիր
  • «ԿԵՆՏՐՈՆ» ծրագիր
  • ազատ սլոթ (ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ)-
  • Մարզային ալիք
  • «ՌՏՌ – ՊԼԱՆԵՏԱ» ծրագիր

Խնդիրներ առաջանալու դեպքում տեխնիկական խորհրդատվության համար կարող եք զանգահարել 8797 կարճ հեռախոսահամարին։

Հայցում ենք Ձեր ներողամտությունը պատճառված անհարմարությունների համար։

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031