Լրահոս
Օրվա լրահոսը

Որպեսզի արարքը որակվի առևանգման փորձ կամ առևանգում, պետք է ապացուցվի, որ առևանգողը նպատակ է ունեցել անձին, իր կամքին հակառակ պահել անազատության մեջ․ փաստաբան

Մայիս 21,2023 10:20

Փաստաբան Կարեն Մեջլումյանի ֆեյսբուքյան գրառումը

Մարդուն առևանգելու հանցակազմի համար պարտադիր է տուժողին, իր կամքին հակառակ, այդ թվում խաբեությամբ, այլ վայր տեղափոխելուց հետո այդտեղ նրան (անազատության մեջ) պահելը:
Այսինքն, որպեսզի արարքը որակվի առևանգման փորձ կամ առևանգում, պետք է ապացուցվի, որ առևանգողը նպատակ է ունեցել անձին, իր կամքին հակառակ, օրինակ Եռաբլուր տեղափոխելուց հետո, այդտեղ նրան պահել (անազատության մեջ):

Պատահական չէ, որ «Ազատությունից ապօրինի զրկելը» հանցակազմը կլանվում է «Մարդուն առևանգելը» հանցակազմի մեջ:
ՌԴ Գերագույն դատարանը Дело № 78-АПУ14-14СП քրեական գործով 16.12.2014թ. որոշմամբ հետևյալ իրավական դիրքորոշումն է հայտնել. «По смыслу закона под похищением человека следует понимать противоправные умышленные действия, связанные с изъятием и перемещением живого человека против его воли в другое место С ЦЕЛЬЮ ПОСЛЕДУЮЩЕГО УДЕРЖАНИЯ.
(Օրենքի իմաստով անձի առևանգումը պետք է հասկանալ որպես ապօրինի դիտավորյալ գործողություններ՝ կապված կենդանի անձին իր կամքին հակառակ վերցնելն ու այլ վայր տեղափոխելը՝ ՀԵՏԱԳԱ ՊԱՀՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ)։
Ընդ որում, անմիջապես հաջորդ տողում Գերագույն դատարանը նշում է. «Эти обстоятельства по делу не установлены. (Նման հանգամանքներ գործով չեն հաստատվել):

Ռուսաստանի Դաշնության Գերագույն դատարանի պլենումը «Առևանգման, ապօրինի ազատազրկման և մարդկանց թրաֆիքինգի գործերով դատական պրակտիկայի մասին» 24.12.2019 թ. N 58 որոշմամբ նույնպես անդրադարձել է անձի առևանգման քրեաիրավական որակման հարցին և սահմանել, որ. «2. По смыслу уголовного закона под похищением человека следует понимать его незаконные захват, перемещение И ПОСЛЕДУЮЩЕЕ УДЕРЖАНИЕ в целях совершения другого преступления либо по иным мотивам, которые для квалификации содеянного значения не имеют.
(2. Քրեական օրենքի իմաստով անձի առևանգումը պետք է ընկալվի որպես նրան ապօրինի բռնելը, տեղափոխելը և ՀԵՏԱԳԱ ՊԱՀԵԼԸ այլ հանցագործություն կատարելու նպատակով կամ այլ դրդապատճառով, որն արարքը որակելու համար նշանակություն չունի)։
Շարունակելովё Պլենումը նշում է. «Похищение человека считается оконченным преступлением с момента захвата и начала его перемещения. (Անձի առևանգումը համարվում է ավարտված նրան վերցնելու և տեղափոխելը սկսելու սկզբից):

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031