Լրահոս
Օրվա լրահոսը

«Չեմ բացառում, որ ՀՀ-ն կարող է դե յուրե որոշում կայացնել ՀԱՊԿ-ում անդամությունը դադարեցնելու կամ սառեցնելու վերաբերյալ»․ Փաշինյան

Մայիս 22,2023 20:00

«ՀԱՊԿ զորավարժություններին մասնակցելու հարցը քննարկման փուլում է, ինչ ձեւաչափով ու ինչ ծավալով կմասնակցենք, դա լրացուցիչ կքննարկվի»,- այսօրվա ասուլիսում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հարցին, թե Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու հարց քննարկո՞ւմ է, նա պատասխանեց․ «Մեր ընկալումն այն է, որ ՀԱՊԿ-ն է դուրս գալիս Հայաստանի Հանրապետությունից։

Այսինքն՝ եթե ՀՀ-ն  դե յուրե որոշում կայացնի ՀԱՊԿ-ից դուրս գալու վերաբերյալ, դա տեղի կունենա այն բանի արդյունքում, որ ՀՀ-ն արձանագրի, որ ՀԱՊԿ-ը դուրս է եկել ՀՀ-ից։ ՀԱՊԿ դուրս գալ ասելով՝ նկատի ունեմ առաջին հերթին կազմակերպության ունեցած պարտավորությունները։ Չէի ասի, թե այդ հարցը դուրս է եկել օրակարգից, քանի դեռ այդտեղ կա հարց քննարկելու, այդ հարցը քննարկվում է»։

Փաշինյանը նաեւ հավելեց․ «Ես չեմ բացառում, որ Հայաստանի Հանրապետությունը կարող է դե յուրե որոշում կայացնել ՀԱՊԿ-ում անդամությունը դադարեցնելու կամ սառեցնելու վերաբերյալ, բայց դա տեղի կունենա միայն այն պարագայում, երբ մենք կարձանագրենք, որ ՀԱՊԿ-ը դուրս է եկել Հայաստանից։ Դե որ դուրս է եկել, էլ ի՞նչ անենք մենք, ուրիշ բան մնո՞ւմ է մեզ անելու։

ՀԱՊԿ անդամի դե յուրե եւ ոչինչ չտվող կարգավիճակն ընդամենը մեզ խանգարելու է այլ երկրների հետ անվտանգային օրակարգ քննարկել։ Դուք գիտեք Հայաստանի Հանրապետությունն այլ երկրների սպառազինություն կամ ռազմական տեխնիկա ձեռք բերելու հնարավորություն չի ունեցե՞լ։ Իհարկե, այդ հնարավորությունները եղել են, եւ այդ հնարավորությունների փակ լինելը հիմնականում բացատրվել է ՀԱՊԿ անդամ լինելով։ Ասվել է՝ դուք ՀԱՊԿ անդամ եք, ի՞նչ քննարկենք ձեզ հետ»

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031