Լրահոս
Օրվա լրահոսը

«Ասաց՝ վեր ընկիր, նստիր տեղդ։ Ասում էր, թող մեր դեմն ասեր, ոչ թե միլիցեքի հետեւում թաքնվեր»

Մայիս 24,2023 14:24

«Ոչ մեկը չի հարձակվել, ոչ մեկը ինձ չի կարա խփի, ըտենց բան չի եղել»,- լրագրողներին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը։

ՔՊ եւ ընդդիմադիր պատգամավորների միջեւ այսօր թեժ վիճաբանություն ու ծեծկռտուք տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Արթուր Սարգսյանն իր ելույթում դատավոր Արմեն Դանիելյանին մեղադրեց իրեն անօրինական կալանավորելու համար՝ նշելով, որ դատավորը տղամարդկություն չի ունեցել նայել իր աչքերին։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը լրագրողներին ասաց․ «Հովիկ Աղազարյանը մեջ ընկավ, անշնորհքություն արեց, դա անդաստիարակ պահվածքն է իրենց։ Հավանաբար ըտենց անդաստիարակ պահվածքի պատճառով է, որ իր ազգականները պաշտոններ են էս երկրում ստացել։ Ասաց՝ վեր ընկիր, նստիր տեղդ։ Ասում էր, թող մեր դեմն ասեր, ոչ թե միլիցեքի հետեւում թաքնվեր»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031