Լրահոս
Օրվա լրահոսը

«Բա պլանավորում ես անում, քո երկրի ապագայի հարցն ես որոշում, չտեսնե՞ս որոնք են ռիսկերը, որոնք են հնարավորությունները». Արթուր Խաչատրյան

Հոկտեմբեր 21,2026 15:11 Share
Աջակցեք aravot.am-ին

Արձագանքելով լրագրողի հիշեցմանը, որ Նիկոլ Փաշինյանն ասում է, թե ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունների ներկայիս վիճակը դարձրել են «Կիկոսի մահը», ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն ասաց. «Այսինքն, ինքն ի՞նչ է ուզում։ Մինչեւ կայծակը չխփի, չխաչակնքվի՞։ Բա պլանավորում ես անում, քո երկրի ապագայի հարցն ես որոշում։ Բա չտեսնե՞ս՝ որոնք են ռիսկերը, որոնք են հնարավորությունները։

Այդպես են արել, որ այսօր Արցախում ադրբեջանցիներն են, որ Ջերմուկում ադրբեջանցիներն են, հիմա էլ պահանջում են, որպեսզի սահմանադրությունը փոխեն։ Դե թող գոռա, ասի. «Արցախը Հայաստան է եւ վերջ, Իլյուշ»։ Կամ ասի. «Հեսա նենց բան կասեմ, որ Ադրբեջանը անհույս ձեւով կապակայունացվի»։ Այ, տենց են մտածել, որ այս օրին ենք եկել»։

Իսկ հարցին, թե գուցե վստահ են, որ ԵԱՏՄ-ից չեն հանի։ Այսինքն, ինքը կուրսը կփոխի եւ Եվրամիությունից հետ կգնա ԵԱՏՄ, դաշնակցական պատգամավորը պատասխանեց. «Անկեղծ ասած, ես չգիտեմ՝ իրենք ինչ են ներսում խոսել։ Մենք խոսում ենք այն մասին, ինչ որ կա հրապարակավ։ Իսկ հրապարակավ կա 71 էջ զեկույց, մոտ 20 էջ հավելվածներ, որտեղ հիմնավորումներ կան, թե ինչ խնդիրներ կունենա Հայաստանը, կամ ինչ արտոնություններից կզրկվի Հայաստանը, եթե այլեւս ԵԱՏՄ անդամ չլինի»։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031