Լրահոս
Օրվա լրահոսը

Դիմել եմ ՆԳ նախարարին՝ մեքենաների առջևի կողային ապակիների լուսաթափանցելիությունը չափի խախտմամբ տրանսպորտային միջոցներ վարելու դեպքում նախատեսվող տուգանքը չկիրառելու առաջարկով. Մեսրոպ Առաքելյան

Մայիս 24,2023 16:51

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի ֆեյսբուքյան գրառումը

Դիմել եմ ՆԳ նախարարին մեքենաների առջևի կողային ապակիների լուսաթափանցելիությունը չափի խախտմամբ տրանսպորտային միջոցներ վարելու դեպքում նախատեսվող տուգանքը չկիրառելու առաջարկով՝ հաշվի առնելով, որ ՀՀ վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 123-րդ հոդվածով նախատեսված է, որ ապակիների, արտաքին թաղանթապատում ունեցող ապակիների լուսաթափանցելիության թույլատրելի չափերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Սակայն ՀՀ կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի «Վերգետնյա տրանսպորտային միջոցներում oգտագործվող անվտանգ ապակիների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» թիվ 289-Ն որոշումը 13.01.2022թ.-ին թիվ 27-Ն որոշմամբ ուժը կորցրել է:

Հետևաբար, այլ իրավական ակտերով սահմանված կարգավորումները չեն կարող տուգանք առաջացնել, քանի որ նման կարգավորում չկա ՀՀ վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում, և անհրաժեշտ է ընդունել կառավարության որոշում կամ կատարել փոփոխություն օրենքում։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031