Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլաս Սխերմերսը նաև անդրադարձել է համագործակցության շնորհիվ արդեն իսկ իրականացված աշխատանքներին

Մայիս 30,2023 19:33

Ներքին գործերի նախարարն ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին

Մայիսի 30-ին ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսին։ Ողջունելով հյուրին և բարձր գնահատելով ձևավորված արդյունավետ համագործակցությունը՝ Վահե Ղազարյանը կարևորել է մայիսին մեկնարկած ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում Լիտվայի և Լատվիայի Հանրապետությունների կողմից իրականացվող «Աջակցություն ՀՀ իրավապահ մարմինների և անվտանգության ոլորտի բարեփոխումներին» ծրագիրը, որի հիմնական նպատակն է աջակցել Ներքին գործերի նախարարության կազմավորման և ենթակա երեք մարմիններում ընթացող լայնածավալ բարեփոխումներին։

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանն անդրադարձել է երկկողմ սերտ հարաբերություններին և ներկայացրել դեսպանության ներկայիս ծրագրերը։ Նիկոլաս Սխերմերսը նաև անդրադարձել է համագործակցության շնորհիվ արդեն իսկ իրականացված աշխատանքներին։

Ներքին գործերի նախարարը շնորհակալություն է հայտնել Նիդերլանդների Թագավորությանը՝ վերջին շրջանում ցուցաբերած աջակցության համար։ Հանդիպմանը Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը ներկայացրել է նախարարության կազմավորման գործընթացի և ենթակա երեք ծառայություններում ընթացող բարեփոխումների մանրամասներ։ Կողմերը քննարկել են հանցավորության դեմ պայքարի, ծառայություններում կանանց ներգրավվածության, մի շարք ոլորտներում կրթական ծրագրերի և փորձի փոխանակման, ինչպես նաև փրկարար, միգրացիայի և քաղաքացիության ծառայություններին վերաբերող հարցեր և պատրաստակամություն են հայտնել շարունակել արդյունավետ համագործակցությունը։

ՀՀ ոստիկանություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031