Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ ներկայությունն այստեղ չի նշանակում, որ հարցերի բոլոր ձեւակերպումների հետ ՀՀ կառավարությունը համաձայն է»․ Փաշինյանը միջամտեց ՌԴ մասին հարցին

Մայիս 31,2023 12:18

Ժողովրդավարության հայկական երկրորդ ֆորումում այսօր Freedom House-ի հայաստանյան ներկայացուցիչ Անդրանիկ Շիրինյանը հարց ուղղեց Freedom House-ի նախագահ Մայքլ Աբրամովիչին․ «Ինչո՞ւ է կարեւոր, որպեսզի Freedom House-ը գործի այնպիսի երկրներում, ինչպիսին Հայաստանն է, որը ժողովրդավարության կղզի է, շուրջ բոլորը գտնվում են ավտորիտար երկրներ։ Ժողովրդավարություն ամբողջ աշխարհում ոչ միայն անկում է ապրում, այլ նաեւ ենթարկվում է հարձակումների։ Հայաստանի օրինակն այստեղ եզակի չէ, ավտորիտար երկրների կողմից հարձակումները հարեւան ժողովրդավարությունների վրա տեղի են ունենում Ուկրաինայում, Մոլդովայում, մեր հարեւան Վրաստանում։ Ի՞նչ վիճակում է ժողովրդավարությունն այսօր աշխարհում»։

Միջամտեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը հայտարարեց․ «Իմ ներկայությունն այստեղ ամենեւին չի նշանակում, որ հարցերի բոլոր ձեւակերպումների եւ պատասխանների հետ Հայաստանի Հանրապետության կառավարությունը համաձայն է։ Քանի որ մենք մեր հարեւանների հետ հարաբերությունները շատ կարեւորում ենք, շատ կարեւոր է այս քննարկումներում, առավել եւս իմ, հանրապետության նախագահի, խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչների մասնակցությամբ, այս նրբությունն ընդգծել»։

Մայքլ Աբրամովիչն ասաց․ «Մենք այժմ գտնվում ենք ընդհանուր համաշխարհային ժողովրդավարական հետընթացի ու ճգնաժամի մեջ։ Տեսնում ենք, որ հետզհետե ավելի մեծ թվով երկրներում է անկում ապրում ժողովրդավարությունը, մի թեթեւ բարելավում է  եղել վերջին տարվա կտրվածքով։ Տեսել ենք, թե ավտորիտար ռեժիմներն ինչպես են ավելի հզորանում՝ Ռուսաստանը, Չինաստանը եւ ավելի շատ են ճնշում իրենց ժողովուրդներին։ Բացի այդ, իրենց սահմաններից դուրս փորձում են ճնշել այլ երկրների ժողովրդավարությունը։ Առաջին ցցուն օրինակը այն է, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում։ Այդ իսկ պատճառով Ուկրաինայի ժողովրդի հաղթանակը շատ կարեւոր կետ է ժողովրդավարական օրակարգի համար»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031