Լրահոս
Օրվա լրահոսը

Բացօթյա շախմատային խաղաշար՝ Գաբրիել Սարգսյանի և 15 դպրոցականի միջև

Հունիս 04,2023 00:07

Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ Բիբլոս Բանկ Արմենիան յուրահատուկ միջոցառում նվիրեց փոքրիկներին ու դպրոցականներին։

Հունիսի 1-ին Երևանի Շառլ Ազնավուրի հրապարակում տեղի ունեցավ բացօթյա միաժամանակյա խաղաշար՝ Շախմատային օլիմպիադաների եռակի հաղթող, գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանի և 15 դպրոցականի միջև։

«Ուրախ եմ Երեխաների պաշտպանության օրն անցկացնել խելացի ու շախմատասեր երեխաների հետ։ Այս տոնի կենտրոնում փոքրիկների երջանկությունն է, նրանց առողջ աճը և լավ ապագան, իսկ շախմատը երկարաժամկետ դրական ազդեցություն ունի, այն զարգացնում է ստեղծագործ միտքն ու բարելավում անալիտիկ մտածողությունը։ Հուսով եմ՝  նման շփումների միջոցով կկարողանանք է՛լ ավելի տարածել շախմատի նկատմամբ սերը»,- միջոցառման ժամանակ նշեց Գաբրիել Սարգսյանը։

Միջոցառումը կազմակերպվել էր Բանկի 15-ամյակի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության նախագծերի շրջանակում։ Այն նպատակ ուներ հերթական անգամ շեշտելու կրթական ծրագրերի կարևորությունը՝ հնարավորություն տալով երեխաներին շփվել մեծ հաջողությունների հասած շախմատիստի հետ։

Փոքրիկ շախմատիստները մեծ պատասխանատվությամբ էին մոտեցել գրոսմայստերի հետ հանդիպմանը, յուրաքանչյուրը փորձում էր ցուցադրել իր կարողություններն ամբողջությամբ։ Բոլորն իրենց հետ տուն տարան կարևոր փորձ, բարձր տրամադրություն, ինչպես նաև Տիգրան Պետրոսյանի դասախոսությունների ժողովածուն՝ Գաբրիել Սարգսյանի ստորագրությամբ։

Միջոցառումը, սակայն, այդքանով չսահմանափակվեց․ Բանկը հրապարակը ձևավորել էր թեմատիկ շախմատային դեկորներով ու լուսանկարվելու համար նախատեսված տաղավարներով, կազմակերպել հետաքրքիր ժամանց՝ հյուրասիրությամբ, երաժշտությունով ու խաղերով։

Հունիսի 1-ը երեխաների համար տոն դարձնելու առաքելությանը Բանկը մոտեցել էր ամենայն պատասխանատվությամբ ու, կարծես, հաջողել։

Բիբլոս Բանկ Արմենիա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930