Արցախի Հանրապետության պետնախարար Գուրգեն Ներսիսյանի ֆեյսբուքյան գրառումը
ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴՐԱՆԻԿ ՆԻՍՏԸ
Այսօր տեղի է ունեցել հանրակրթության ոլորտում բարեփոխումների հանձնաժողովի անդրանիկ նիստը: Հանձնաժողովի գրեթե բոլոր անդամները գոհունակություն են հայտնել աշխատանքների մեկնարկի առնչությամբ՝ հայտնելով ինչպես ընդհանուր, այնպես էլ ենթահանձնաժողովների կազմում նախատեսվող աշխատանքներին ակտիվորեն մասնակցելու իրենց պատրաստակամությունը:
Նիստում քննարկվել ու նշմարվել են այն ուղղությունները, որոնց շուրջ պետք է աշխատեն ենթահանձնաժողովները և հրավիրված մասնագետները:
Կարդացեք նաև
Տեսնելով հանձնաժողովի անդամների ոգևորությունն ու տրամադրվածությունը, համոզված եմ, որ ամենակարճ ժամկետում հանձնաժողովը կմշակի հանրակրթության ոլորտում բարեփոխումների այն ծրագիրը, որը թույլ կտա ամենակարճ ժամկետում ոլորտում արձանագրել շոշափելի ու գնահատելի արդյունքներ և դրական փոփոխություններ:
Հանձնաժողովի աշխատանքներին մաղթում եմ բարի ու արդյունավետ ընթացք:


















































