Լրահոս
Օրվա լրահոսը

«Գինն արհեստականորեն իջեցնում են, կերը՝ թանկացնում»․ ձվի շուկայի ու ճագարաբուծության մասին

Հունիս 06,2023 17:53

Շիրակի մարզի Հացիկ համայնքում թռչնաբուծությամբ զբաղվող գործարարներից մեկը՝ Ադելինա Մկրտչյանը, որը հրաժարվել է նպաստից՝ դրա դիմաց գումար ստանալու ու փոքր ընտանեկան ձեռնարկատիրությունը զարգացնելու նպատակով, Aravot.am-ի հետ զրույցում ասաց՝ ձվի շուկա մտնելը բավականին բարդ է։ Ըստ նրա, խոշոր գործարարներն ամեն ինչ անում են փոքրերին շուկայից դուրս մղելու համար։

«Երկու տարվա փորձ ունեմ, բայց սոցիալական ծրագրով նոր եմ սկսել ավելի ընդարձակել բիզնեսը։ Ձվի շուկայում դրսևորվելը շատ դժվար է, ձվի գինը էժան է, կերը՝ թանկ, առաջընթաց չի նկատվում։

Խոշոր բիզնեսմենները գինն արհեստականորեն իջեցնում են, կերը՝ թանկացնում և մեր պես փոքր արտադրողներին հանում են արանքից։

Ամեն ինչ անում են շուկան մոնոպոլիզացնելու համար, որ մնան մենակ իրենք»,-ասաց մեր զրուցակիցը։

Ադելինա Մկրտչյանը նշեց, որ չնայած այդ խոչընդոտներին՝ ինքն ունի հաճախորդ, որին դուր է գալիս ի՛ր արտադրածը․ սպառողների պակաս կարծես չկա, բայց գնի հետ կապված մեծ խնդիր ունի։

«Խոշոր բիզնեսմեններն իրենց ձուն վաճառում են 40 դրամով, ինձ այդ գինն ընդհանրապես ձեռ չի տալիս, ստիպված եմ մի փոքր ավելի վաճառել՝ 50 դրամով, ու քանի որ թարմ է, որակյալ, սպառող լինում է»,-ասում է Ադելինա Մկրտչյանը։

Գյումրիում հայտնվել է նաև լորի ձու, որը նորույթ է Շիրակի ձվի շուկայում։

Նարեկ Սիմոնյանը երկու տարի է ՝ ինչ ձվի այս տեսակի արտադրությամբ է զբաղվում, այժմ սոցիալական ծրագրի շնորհիվ ընդլայնել է բիզնեսը։ Նա ձգտում է մտել նաև Լոռու մարզի շուկա։

Գործարարն ասում է՝ լորի ձու պիտ օգտագործել այսօրվանից, քանի որ այն դիետիկ է, խորհուրդ է տրվում դիաբետիկ հիվանդներին, վիտամիններով հարուստ է, տարբեր է, սովորական ձվի հետ համեմատ՝ կալորիականությունը բարձր է։

«Մարդիկ կան ապրանքը գնահատում են ըստ ծավալի, ծավալին են նայում՝ գումարը տալու ժամանակ»,- ասում է Նարեկ Սիմոնյանը։

Ստեփան Ղարիջյանն էլ սկսել է ճագարաբուծությամբ զբաղվել։ Իր տնակի բակում 100 հատ ճագար է պահում։

Ըստ նրա, ճագարի միսն օգտակար է՝ անյուղ է, դիետիկ է, շաքարախտով հիվանդների համար է, բայց դեռ չի կարողանում վաճառել, քանի որ սանիտարահիգիենիկ նորմերին համապատասխանելու մասին հատուկ թույլտվություն է պետք։

Ըստ նրա, ճագարի միսը հեռանկարային է, կարող է իրացվել, դառնալ մրցակցային․ մի քանի ճագարագործներ արդեն իսկ սկսել են շուկա մտնել։

«Հեռանկարներ շատ կան, եթե, իհարկե, ստացվի»,-ասում է ճագարաբույծը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930