Լրահոս
Օրվա լրահոսը

Այսօր վիրավորում ստացած Արթուր Ազրոյանը Մասիս համայնքից է

Հունիս 15,2023 23:00

Սյունիքի Տեղ համայնքում ադրբեջանական կրակոցների հետևանքով վիրավորում ստացած զինծառայողը Մասիս համայնքից է։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանը։

«Սիրելի մասիսցիներ, այսօր վիրավորում ստացած Արթուր Ազրոյանը մեր համայնքից է։ Քիչ առաջ հեռախոսազրույց եմ ունեցել Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի հետ։ Համայնքապետը տեղեկացրեց, որ այս պահին նրան վիրահատում են։ Առողջություն Արթուրին։ Տերը պահապան»,- գրել է նա։

Ավելի վաղ, ՀՀ ԱԱԾ սահմանապահ ծառայությունից հայտնել էին, որ Սյունիքի մարզի Տեղ համայնքի հատվածում Ադրբեջանի ԶՈւ կրակի հետևանքով վիրավորում է ստացել ՀՀ ԱԱԾ սահմանապահ ծառայության զինծառայող  Արթուր Արմենի Ազրոյանը՝ ծնված 2002թ.։  Նրա վիճակը գնահատվում է կայուն ծանր։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930