Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի հարցը պետք է մտցվի ՄԱԿ ԱԽ. Եվրախորհդարանի պատգամավոր

Հունիս 23,2023 13:14 Share
Աջակցեք aravot.am-ին

Եվրախորհրդարանի պատգամավոր Նատալի Լուազոն Twitter-ում վերահրապարակել է փաստաբան Ֆրանսու Դևեջյանի գրառումը, որով կոչ է արվում ԵՄ երկրներին Արցախի հարցը մտցնել ՄԱԿ Անվտանգության խորհուրդ:

«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն չի կարող լինել առանց Լեռնային Ղարաբաղում միջազգային ներկայության: Եվրամիության երկրներն այդ հարցով պետք է դիմեն ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին»,- ասվում է հրապարակման մեջ:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: