Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

«Ցանկացած ապրանք Արցախ Հայաստանով է մտնում». Արայիկ Հարությունյան

Հունիս 30,2023 14:58

«Ապառաժ». Ցանկացած ապրանք դեպի Արցախ Հայաստանով է մտնում: Այս մասին հունիսի 29-ին կայացած ԱՀ Ազգային Ժողովի նիստի ժամանակ ասել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը՝ պատասխանելով Արցախում ադրբեջանական ապրանքներ վաճառելու սոցիալական ցանցերում արված հրապարակումների մասին պատգամավոր Արամ Հարությունյանի հարցին:

ԱՀ նախագահն այդպիսի գրառումները դավաճանական քայլ ու սադրանք է որակել: «Տեղեկություն էր տարածվում, թե իբր ադրբեջանական արտադրանքը մտել է Հայաստան, և հետո իբր գնումների արդյունքում բերել են Արցախ: Նման ինֆորմացիա չկա, այդ գրառումը կատարող անձն իմ տեղեկություններով հիմա գտնվում է ԱԱԾ-ում: Դա նպատակադրված սադրանք է մեր երկրի նկատմամբ ու ընդհուպ մինչև դավաճանություն: Եթե կա նման ինֆորմացիա, զանգեք տեղեկացրեք համապատասխան ծառայություններին: Այսքան ծանր հոգեբանական վիճակում գտնվող հասարակությունում ամեն ինֆորմացիա չպետք է տարածել: Հասարակությունը պառակտելու, քայքայելու քայլերը ամենախիստ պատժի պետք է ենթարկվեն: Նման մեխանիզմներով են ապստամբություննեը իրականացնում՝ ուղեղները լվանալով, հասարակությանը կեղծ ինֆորմացիա տալով, իշխանությունը պառակտելով»,- իր խոսքում նշել է ԱՀ նախագահը:

Հավելենք, որ հունիսի 28-ին համացանցի սոցիալական ցանցերից մեկում հրապարակվել է հետևյալ գրառումը` «Ստեփանակերտի խանութներում «մադե ին ադրբեջան»,Ապրի թուրքը, ռուսը և իրենց (չ)ինտեգրվող մեջլիսը: Ստամոքսոիդներ, լափեք ու լռեք»: ԱՀ Ազգային անվտանգության ծառայությունը, նշված հրապարակման կապակցությամբ իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել է, որ հրապարակումը տեղադրած օգտահաշիվն օգտագործում է ԱՀ Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1978թ. ծնված` Գ.Պ.-ն, իսկ նախաձեռնված քրեադատավարական ստուգման արդյունքում պարզվել է, որ վերջինիս կողմից տեղադրված հրապարակումից բխող հանգամանքներն իրականությանը չեն համապատասխանում:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930