Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը նշել է, որ Զոհուրիի պաշտոնավարման տարիները Հայաստանի համար եղել են դժվարին ու չնայած դրան՝ ՀՀ-Իրան փոխգործակցությունը զարգացել է

Հուլիս 04,2023 16:35

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին, որն ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել դեսպանին արդյունավետ գործունեության և հայ-իրանական հարաբերությունների հետևողական զարգացմանը նպաստելու համար: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ պարոն Զոհուրիի պաշտոնավարման տարիները Հայաստանի համար եղել են դժվարին ու չնայած դրան՝ երկու երկրների միջև փոխգործակցությունը հետևողականորեն զարգացել է տարբեր ոլորտներում:

Մասնավորապես, ընդգծվել է երկկողմ առևտրաշրջանառության ծավալների հետևողական ավելացման, Մեղրիի սահմանային անցակետի, Հայաստան-Վրաստան Բարեկամության կամուրջի շինարարության աշխատանքներում իրանական ընկերությունների մասնակցության, Կապանում Իրանի հյուպատոսության բացման, դեպի Հայաստան իրանցի զբոսաշրջիկների հոսքի ավելացման, ճանապարհաշինության, ենթակառուցվածքների, էներգետիկայի ոլորտներում սերտ համագործակցության, ինչպես նաև երկկողմ բարձր մակարդակի ակտիվ շփումների փաստը:

Աբբաս Բադախշան Զոհուրին ևս իր հերթին շնորհակալություն է հայտնել վարչապետին և Կառավարությանն ակտիվ համագործակցության համար և վստահություն հայտնել, որ հետագայում ևս հայ-իրանական համագործակցությունը կշարունակի զարգանալ ու ամրապնդվել:

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31