Եթե մարդը հասուն տարիքի է եւ մինչ օրս չի հասկացել, որ թույլին-հիվանդին-անօգնականին ճնշել չի կարելի, որ պաշտոնի ու դիրքի ընձեռած հնարավորություններից օգտվելով մարդկանց նեղելը-վնասելը վատ բան է:
Եթե չի հասկացել, որ պետության բարձր պաշտոնը բարձր պատասխանատվություն, ըստ այդմ` համեստություն, ժուժկալություն, խոսքի մեջ մեծ զգուշություն է ենթադրում: Նաեւ` հարգանք սեփական երկրի քաղաքացիների, նրանց ավանդույթների, սովորույթների, մտածողության եւ անգամ` մոլորությունների նկատմամբ:
Եթե նաեւ չի ընկալել, որ բոլոր շարքային քաղաքացիներն իրավունք ունեն իրեն քննադատելու, անգամ հայհոյելու եւ վիրավորելու, բայց ինքը նրանց իրավունք չունի նույնկերպ պատասխանելու… Մի խոսքով` եթե այս ամենը մարդիկ 5 տարում չեն հասկացել, ուրեմն այլեւս երբեք չեն հասկանա:
Արմինե ՕՀԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:


















































