Լրահոս
Օրվա լրահոսը

Էմմա Պողոսյանը՝ ոսկե մեդալակիր և Եվրոպայի ռեկորդակիր

Հուլիս 09,2023 23:36 Share

Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ընթացող ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնության 81 կգ քաշային կարգայինների մրցապայքարում ՀՀ հավաքական թիմի կազմում հանդես եկած ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմի Գյումրու մարզական բարձրագույն վարպետության դպրոցի սան Էմմա Պողոսյանը, անձնական մարզիչ՝ ՀՀ վաստակավոր մարզիչ Արտաշես Ներսիսյան, երկամարտի 225 կգ արդյունքով դարձավ հաղթող։

Մեր մարզուհին «հրում» վարժաձևում՝ 129 կգ արդյունքով սահմանեց Եվրոպայի պատանեկան նոր ռեկորդ։

ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել