Լրահոս
Օրվա լրահոսը

Ավելի քան 700 էլեկտրոնային նամակների և 6000-ից ավել անմիջական շփումների արդյունքում՝ մեր քաղաքացիները ներկայացրել են Երևանի բազմաթիվ խնդիրներ. Մանե Թանդիլյան

Հուլիս 12,2023 23:23

«Ապրելու Երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Արդեն մեկ ամիս է՝ «Ապրելու երկիր» կուսակցության պաշտոնական էջում գործում է քաղաքացիների առաջարկությունների հարթակ, որտեղ նրանք հնարավորություն ունեն ներկայացնելու մայրաքաղաքում իրենց կողմից նկատված հիմնախնդիրները և դրանց լուծման իրենց առաջարկները։

Միևնույն ժամանակ, մեր թիմակիցները Երևանի թաղամասերում բնակիչների հետ հանդիպումներում նույնպես վերհանել են հիմնական խնդիրները և դրանց լուծման առաջարկները։

Ավելի քան 700 էլեկտրոնային նամակների և 6000-ից ավել անմիջական շփումների արդյունքում՝ մեր քաղաքացիները ներկայացրել են Երևանի բազմաթիվ խնդիրներ, որոնցից առաջնայիններն են՝

ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԽՆԴԻՐՆԵՐ՝ կանգառներում երկար սպասել, խցանումներ, երեկոյան ժամերին տրանսպորտի բացակայություն, գերծանրաբեռնված ավտոբուսներ և այլն,

ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ՝ խցանումներ, կայանտեղիների բացակայություն, չնշագրված փողոցներ և այլն,

ՕԴԻ ԱՂՏՈՏՎԱԾՈՒԹՅՈՒՆ՝ փոշու մեծ քանակություն օդի մեջ, անկանոն շինարարություն և այլն,

ԿԱՆԱՉ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՍԱԿԱՎՈՒԹՅՈՒՆ՝ զբոսնելու այգիների սակավություն, ոռոգման վատ համակարգ,

ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ԽՆԴԻՐՆԵՐ՝ ջրի որակի խնդիր, ջրամատակարարման անջատումներ, փողոցներում անընդհատ շինարարություն ինչ-որ խողովակների անցկացման համար և այլն:

Այս և բազմաթիվ այլ խնդիրների լուծումներն արդեն իսկ ուսումնասիրվում են մեր թիմի մասնագետների կողմից, անհրաժեշտության դեպքում դրանք քննարկում են մեր միջազգային գործընկերների հետ և, շուտով, Երևանի ավագանու ընտրությունների մեր նախընտրական ծրագրում մենք հանրությանն ենք ներկայացնելու այդ խնդիրների բացառիկ արդյունավետ ու արագ լուծումներ։

 

Արդեն մեկ ամիս է՝ «Ապրելու երկիր» կուսակցության պաշտոնական էջում գործում է քաղաքացիների առաջարկությունների հարթակ, որտեղ նրանք հնարավորություն ունեն ներկայացնելու մայրաքաղաքում իրենց կողմից նկատված հիմնախնդիրները և դրանց լուծման իրենց առաջարկները։ Միևնույն ժամանակ, մեր թիմակիցները Երևանի թաղամասերում բնակիչների հետ հանդիպումներում նույնպես վերհանել են հիմնական խնդիրները և դրանց լուծման առաջարկները։ Ավելի քան 700 էլեկտրոնային նամակների և 6000-ից ավել անմիջական շփումների արդյունքում՝ մեր քաղաքացիները ներկայացրել են Երևանի բազմաթիվ խնդիրներ, որոնցից առաջնայիններն են՝ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԽՆԴԻՐՆԵՐ՝ կանգառներում երկար սպասել, խցանումներ, երեկոյան ժամերին տրանսպորտի բացակայություն, գերծանրաբեռնված ավտոբուսներ և այլն, ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ՝ խցանումներ, կայանտեղիների բացակայություն, չնշագրված փողոցներ և այլն, ՕԴԻ ԱՂՏՈՏՎԱԾՈՒԹՅՈՒՆ՝ փոշու մեծ քանակություն օդի մեջ, անկանոն շինարարություն և այլն, ԿԱՆԱՉ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՍԱԿԱՎՈՒԹՅՈՒՆ՝ զբոսնելու այգիների սակավություն, ոռոգման վատ համակարգ, ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ԽՆԴԻՐՆԵՐ՝ ջրի որակի խնդիր, ջրամատակարարման անջատումներ, փողոցներում անընդհատ շինարարություն ինչ-որ խողովակների անցկացման համար և այլն: Այս և բազմաթիվ այլ խնդիրների լուծումներն արդեն իսկ ուսումնասիրվում են մեր թիմի մասնագետների կողմից, անհրաժեշտության դեպքում դրանք քննարկում են մեր միջազգային գործընկերների հետ և, շուտով, Երևանի ավագանու ընտրությունների մեր նախընտրական ծրագրում մենք հանրությանն ենք ներկայացնելու այդ խնդիրների բացառիկ արդյունավետ ու արագ լուծումներ։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31