Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկվել է այդ թվում «Ադրբեջանի տարածքներից հայկական զորամասերի դուրսբերումը և ապօրինի կազմավորումների զինաթափումը․ «Ազատություն»

Հուլիս 15,2023 21:43

Ադրբեջանի նախագահի մամլո ծառայությունը քիչ առաջ տարածած հաղորդագրությամբ տեղեկացնում է, որ Բրյուսելում Ալիև-Փաշինյան-Միշել բանակցությունների ընթացքում քննարկվել է այդ թվում «Ադրբեջանի տարածքներից հայկական զորամասերի դուրսբերումը և ապօրինի կազմավորումների զինաթափումը»։

«Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, խաղաղ գործընթացի շուրջ բանակցությունների շարունակման շուրջ, սահմանների սահմանազատման, տրանսպորտային հաղորդակցությունների բացման, Ադրբեջանի տարածքներից հայկական զորամասերի դուրսբերման և ապօրինի զորամասերի զինաթափման շուրջ»,- ասվում է ադրբեջանական կողմի հաղորդագրությունում։ Դրանում նաև ընդգծվում է՝ Բրյուսելում կայացած այս բանակցությունները գնահատվել են որպես վաշինգտոնյան հանդիպման շարունակություն։

Թարգմանությունը՝ Azatutyun.am-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31