Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուշադիր նայեք նկարին, տրանսպորտի մեջ անգամ մրջյունի համար ազատ տեղ չկա… բոլորը փորձել են իրար տեղ տալ». Դիանա Սարկիսյան

Հուլիս 20,2023 22:55

Արցախից Դիանա Սարկիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Արցախը գուցե և ապրում է, իսկ մարդի՞կ.

Մարդիկ ապրում են՝

  • գրաֆիկով կամ էլ գրաֆիկներով
  • հերթերի մեջ
  • անվերջ քաոսի ու անորոշության մեջ
  • հոգեբանական բռնություն
  • ուժասպառ են
  • սոված,
  • նյարդային

և որ ամենակարևորն է, մարդիկ հոգնել են…

Հոգնել են  այն ամենից ինչ շրջապատում է մեզ, բայց մեր հողից էլ հեռանալ չենք ուզում։

Երբեմն ուզում ենք լիաթոք ծիծաղել , հետո հիշում ենք , որ հազարավոր երեխաներ զրկված են ամեն ինչից, բժշկությունից մինչև կերակուր։

Հիշում ենք , որ հղիները հնարավորություն չունեն հետազոտվել այնպես, ինչպես կարգն է…

Ուշադիր նայեք նկարին, տրանսպորտի մեջ անգամ մրջյունի համար ազատ տեղ չկա… բոլորը փորձել են իրար տեղ տալ։

Մեկ անգամ ևս նայեք, տեսնու՞մ եք, կին է վատացել է։

Նրան օգնում են բոլորը, չեղածից օգնում ու փորձում են ոտքի կանգնեցնել , նախ հղի կնոջը ապա նաև Արցախը»:

 

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը կիսվել է վերոնշյալ գրառմամբ` գրելով.

«Արցախում գտնվող սիրելի՛ հայրենակիցներ, շատ են ասում, որ ՀՀ-ում հանրությունը տեղեկացված չէ, թե ինչպիսի իրավիճակ է Արցախում, կարծես թե մենք Արցախում ենք միայն հասկանում, թե ինչ է կատարվում մեզ հետ և հասարակության մի փոքր հատված Հայաստանում և Սփյուռքում։

Սոցիալական ցանցերի արցախցի բոլոր օգտատերե՛ր և իրավիճակին իրազեկ սիրելի՛ հայրենակիցներ, սոցիալական բոլոր ցանցերում գրեք իրավիճակի մասին, ինչպես Դիանան է արել՝ նշելով ձեր ընկերներին։

Միգուցե առաջարկս միանշանակ չընդունվի, բայց էլ չգիտեմ՝ ինչպես կարելի է գոռալ, որ հասկանան՝ իրավիճակն օրհասական է»։

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31