Լրահոս
Օրվա լրահոսը

Տավուշում այսօր մեծ շուքով տոնում են Վարդավառը

Հուլիս 23,2023 16:25

Տավուշի մարզում Վարդավառը մշտապես տոնում են առանձնակի խանդավառությամբ: Հուլիսի 20-ից հետո առաջին կիրակի օրը մարզում քեֆ-ուրախություն է տիրում:

Ավանդական ջրոցիից բացի Տավուշում ավանդույթ կա այդ օրը գառ մորթելու: Ցանկացած ընտանիքում պատրաստում են նաև Վարդավառին  բնորոշ քաղցրավենիք: Տարբեր բնակավայրերում այն անվանում են յուրովի: Բերդի տարածաշրջանում այն կոչում են սալի, Իջևանի տարածաշրջանում` նազուկ:

Տոնական սեղանի անբաժան մասն են կազմում խորովածը, գառան խաշլաման և գառան արյունը: Այս տարի տավուշցիները Վարդավառը տոնում են հուլիսի 23-ին:

Լիա ՃԱՂԱՐՅԱՆ

Լուսանկարները` Գանձաքարի մշակույթի տան ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31