Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Բռնցքամարտի բաց առաջնություն` 44-օրյա պատերազմում զոհված այգեհովիտցիների հիշատակին

Հուլիս 23,2023 17:51

Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղում հուլիսի 21-ին կայացել է բռնցքամարտի բաց առաջնություն: Այն նվիրված էր  44-օրյա պատերազմում անմահացած այգեհովիտցիներ Հարություն Չոբանյանի, Սամվել Մատինյանի, Հովհաննես Չոբանյանի և Սուրեն Խաչատրյանի հիշատակին:

Բռնցքամարտի մանկապատանեկան բաց առաջնությանը մասնակցում էին Իջևանի մարզադպրոցի սաները: Առաջնությանը ներկա էին նաև զոհված այգեհովիտցիների  հարազատներն ու  ընտանիքի անդամները:

Վերջիններս Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանի կողմից արժանացան շնորհակալագրերի: Գավաթների, պատվոգրերի և մեդալների արժանացան հաղթանակներ գրանցած մարզիկները: Իջևանի համայնքապետարանից Aravot.am-ին հայտնեցին, որ առաջնությունը կազմակերպվել էր համայնքապետարանի և անհատ բարերարների նախաձեռնությամբ:

Լիա ՃԱՂԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31